Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 12 նոյեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ վերաբերյալ ԵՄ պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված ԵՄ պատվիրակության միջոցառմանը, որի ընթացքում երկու կողմերը Հայաստանի զարգացման գործընկերներին ներկայացրել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքն ու ԵՄ աջակցության գործիքները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդես  են եկել ողջույնի խոսքով և երկուստեք կարևորել նման ձևաչափով միջոցառումների կազմակերպումը: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով ԵՄ կողմին աջակցության համար, ներկայացրել է իր նախագահությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներն ու ՀԸԳՀ կիրարկման ընթացքը: ԵՄ դեսպանը ընդգծել է, որ ՀԸԳՀ-ի կիրարկումը կաջակցի Հայաստանի արդիականացմանը և բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը մասնակիցներին ամփոփ  ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ու դրա հիմնական նպատակները, անդրադարձել առանձին ուղղություններով իրականացվող բարեփոխումներին և այդ գործընթացում այլ գործընկերների աջակցության կարևորությանը:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան իր ելույթի ժամանակ խոսել է ԵՄ աջակցության գործիքների մասին և ներկայացրել դրանց առանձնահատկությունները:

Ելույթներից հետո խոսնակները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին:

Ամփոփելով միջոցառումը՝ փոխվարչապետը ևս մեկ անգամ կարևորել է նման ձևաչափով հանդիպումներն ու համարել սա լավ հարթակ, որը հնարավորություն է ընձեռել ՀԸԳՀ ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը: 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ