չորեքշաբթի, 20 նոյեմբերի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։
Փոխվարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների միջև համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։
Զրուցակիցները քննարկել են հայկական երկու հանրապետությունների օրակարգերում առկա ռազմավարությունների պլանավորման և դրանցից բխող ծրագրերի իրականացման հարցերը, բարեփոխումների օրակարգերը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընդհանուր մոտեցումները։