չորեքշաբթի, 27 նոյեմբերի 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել են Հայաստանում ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը:
Քննարկմանը ներկա էին պատասխանատու նախարարությունների ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և ծրագրերի ղեկավարներ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Փոխվարչապետն այսպիսի ընդլայնված կազմով հանդիպումը համարել էր լավ հնարավորություն քննարկելու առկա մեկ տասնյակից ավելի ծրագրերի ընթացքը, համատեղ ձեռքբերումներն ու առկա խոչընդոտները, ինչպես նաև մտքեր փոխանակելու դրանց հաղթահարելու համար լավագույն և արդյունավետ լուծումներ գտնելու շուրջ:
Սիլվի Բոսուղթոն ևս կարևորել է հանդիպումը և հակիրճ ներկայացրել Համաշխարհային բանկի ծրագրերի փաթեթը:
Այնուհետև հանդիպման մասնակիցները հարց ու պատասխանի ձևաչափով շարունակել են քննարկումը և անդրադարձել ամենատարբեր՝ ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տնտեսության, առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերին մանրամասներին: