Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յան Պետերսենին, որը մեր երկիր է ժամանել նաև ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի կարգավիճակով: Քննարկվել է ինչպես հայ-նորվեգական երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի հարաբերություններին, Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքականությանը, ԵՄ նոր նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արձանագրելով հայ-նորվեգական հարաբերություններում նկատելի ակտիվությունը, վարչապետը հայտնել է հայկական կողմի շահագրգռությունը՝ այն առավել սերտացնելու և զարգացնելու հարցում: Անհրաժեշտ իրավական դաշտի ապահովումը, նաև Հայաստանի անդամակցությունը ԱՀԿ-ին, ըստ Անդրանիկ Մարգարյանի, կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանը, որտեղ լայն հնարավորություններ և երկուստեք լիարժեք չօգտագործված ներուժ կա: Հայաստանի կառավարության ղեկավարը, այդ առումով, հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի բնագավառները: Անդրանիկ Մարգարյանն առանձնակի կարևորել է հիդրոէներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության նշանակությունը Հայաստանի էներգետիկ խնդիրների լուծման գործում: Այս ուղղությամբ որոշակի բանակցություններ արդեն ընթանում են, և վարչապետն ակնկալել է նաև Նորվեգիայի արտգործնախարարի անմիջական աջակցությունը՝ նախագծի հնարավորինս շուտ իրագորման հարցում:

Կառավարության ղեկավարը, հանդիպման ընթացքում, նաև շնորհակալություն է հայտնել Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեության համար, որի շնորհիվ՝ սկսած 1988թ-ից, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կառուցվել են հարյուրավոր բնակարաններ երկրաշարժից տուժածների և փախստականների համար, բժշկական վերականգնողական կենտրոններ, ջրատարներ և այլն: Խորհրդի Հայաստանյան գրասենյակի աշխատանքից իր մեծ տպավորություններն է ներկայացրել նաև պարոն Պետերսենը, նշելով, որ այլ ոլորտներում ևս կցանկանար նմանատիպ նորվեգական հաջողված ծրագրեր տեսնել Հայաստանում:

Նորվեգիայի արտգործնախարարը կարևորել է նաև քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ զրույցի ընթացքում Նորվեգիայի վարչապետին ուղղված հրավերը վերահաստատելու համար՝ խոստանալով այն վերադառնալուն պես փոխանցել իր երկրի կառավարության ղեկավարին:

Խոսելով ԵԽ անդամակցությունից բխող պարտականությունների կատարման ընթացքի մասին, ՀՀ վարչապետը նշել է, որ այն համակարգելու և վերահսկելու նպատակով ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ակտիվ գործում է և պարբերաբար քննարկում ընթացքը: Նա հույս է հայտնել, որ Նորվեգիայի կառավարությունը, իր նախագահության ընթացքում, կնպաստի ԵԽ-ի համար ևս կարևորվող տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի իրագործմանը և այդ ամենին Հայաստանի առավել ներգրավմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին՝ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ մեր երկիրը հանդես է գալիս կառուցողական դիրքերից և գտնում է, որ կարգավորման գործընթացին մեծապես կնպաստի բոլոր կողմերի միջև առանց նախապայմանների տարբեր համագործակցության ծրագրերի իրականացումը: Հայկական կողմի մոտեցմանը, սակայն, հակադրվում է Ադրբեջանի մերժողական կեցվածքը:

Զրույցի ավարտին ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի շարունակական շփումները զգալիորեն կնպաստեն առկա խնդիրների լուծմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ