Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 դեկտեմբերի 2019

Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել. Վլադիմիր Կարապետյան


Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Լազարյան ակումբի «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագրով համաժողովին:

Վլադիմիր Կարապետյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշել է. «Նկատի ունենալով, որ այս միջոցառումը միտված է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը՝ կցանկանամ նախ և առաջ խոսել մեր երկու պետությունների հարաբերությունների նոր և բարձր մակարդակի մասին: Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը բարեկամական, ռազմավարական հիմքի վրա է և վերջին շրջանում նոր որակի հարաբերություններ է արձանագրել: Թավշյա, ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունից հետո առկա է փոխգործակցության լայն և արդյունավետ շրջանակ: Այն արտահայտվում է ինչպես ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցությամբ: Վերջին մեկուկես տարիների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են 6 անգամ, 4 հանդիպում է տեղի ունեցել նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումների այսպիսի ինտենսիվությունը նշանավորումն է նրա, պատասխանն է այն հարցի, թե ինչպիսի արդյունքներ են գրանցել հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկուկես տարում: Այս ամենի բնական շարունակությունն էր այն, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները Երևանում պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխադարձ պաշտոնական այցեր կատարել»:

Անդրադառնալով Հայաստանում մամուլի ազատության մակարդակին՝ վարչապետի մամուլի քարտուղարը նկատել է, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակներում Հայաստանը բարելավել է իր դիրքերը: «Մասնավորապես, խոսքը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության գնահատականի մասին է, ըստ որի՝ 2018 թ. Հայաստանը բարելավել է իր դիրքերը 19 կետով՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Հայաստանը նաև 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով՝ բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատությանը»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ