Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 դեկտեմբերի 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԵԱՏՀ խորհրդի նիստը



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ավարտելով իր այցը Ղազախստանի Հանրապետություն, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախահագել է Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը:

Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը:

Օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված էր ԵԱՏՄ անդամ պետությունների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների համար տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի և տեխկանոնակարգերում փոփոխությունների վերաբերյալ որոշումների նախագծերը:

ԵԱՏՀ խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ձևավորման հետ կապված հարցը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ