Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 դեկտեմբերի 2019

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ փոխվարչապետի գրասենյակի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև


Դեկտեմբերի 25-ին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են համագործակցել պետական մարմիններում և հանրային նշանակության կազմակերպություններում հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության կրթության կազմակերպման ու բարեվարքության համակարգի ներդրման հարցերում։

Համատեղ ջանքերով կիրականացվի ուսումնասիրություն և դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ մասնավոր հատվածում բարեվարքության ապահովման և հակակոռուպցիոն համապատասխանության գնահատման համակարգերի ներդրման վերաբերյալ։ Նաև, կմշակվեն և կներդրվեն հակակոռուպցիոն ոլորտի կրթական և իրազեկման ծրագրեր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կիրականացվի շուրջ 100 հանրային ծառայողի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստում։

Կողմերը կարևորելով պետական կառավարման և արդարադատության ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների նշանակությունը` հուշագրի շրջանակներում կմշակեն և կիրականացնեն իրավական կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցերին նվիրված ծրագրեր առնվազն երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետներում:
 

 
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ