հինգշաբթի, 30 հունվարի 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտվնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:
Նիստի օրակարգում են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, Միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ հարցեր: Քննարկվում են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքին: