Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 փետրվարի 2020

Տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը


Փետրվարի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։
Ինչպես հայտարարել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ կառավարության ծրագրում ամրագրված է, որ մենք ցանկանում ենք կառուցել տեխնոլոգիապես զարգացած ու նորարարական լուծումներով հարուստ երկիր, ստեղծել մարտահրավերներին դիմագրավող և տեղի ունեցող բեկումնային փոփոխություններից առավելագույնը քաղող պետական համակարգ: Այս նպատակներին հասնելու համար առանցքային դեր ունի թվայնացումը։

Թվայնացումը, նորարարությունը և նորագույն տեխնոլոգիաները կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու, բարենպաստ բիզնես միջավայր ստեղծելու և տնտեսության առաջանցիկ աճը ապահովելու, բնակչությանը որակյալ հանրային ծառայություններ մատուցելու կարևորագույն գործիք։
Կառավարման արդյունավետության, տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլոտներում մենք կոնկրետ թիրախներ ենք ամրագրել:

Այսպիսով.
- Առաջին հերթին իրականացնել պետական կառավարման համակարգի արդիականացում, թվայնացում ու ավտոմատացում,
- Ապահովել գործառույթների ծախսատարության գնահատում և ծախսերի նվազեցմանն ուղղված բարեփոխումների իրականացում, ինչպես նաև անհարկի բյուրոկրատական ընթացակարգերը կրճատել,
- Ապահովել պետական տեղեկատվական համակարգի փոխգործելիությունը և համաժամանակեցումը,
- Արդիականացնել, ավտոմատացնել և թվայնացնել պետության կողմից մատուցվող ծառայությունները՝ «մեկ կանգառ, մեկ պատուհան» ու «միայն մեկ անգամ» սկզբունքների հիման վրա: Սա հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց որևէ տվյալ պահանջել ընդամենը մեկ անգամ,
- Իրականացնել տնտեսության թվայնացումը և թվային տնտեսության զարգացման համար ապահովել բարենպաստ միջավայր,
- Թվայնացման ընթացքում ապահովել տեղեկատվական անվտանգությունը, կիբեռանվտանգությունը և անձնական տվյալների պաշպանությունը։

Ընդհանուր առմամբ, թվայնացման և տեխնոլոգիական զարգացման մասով սահմանված նպատակները բավականին հավակնոտ են և վերաբերում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: Նշված նպատակների իրականացումը պահանջում է համակարգված միջգերատեսչական համագործակցություն և հենց աշխատանքները ներդաշնակեցնելու նպատակով էլ ստեղծվել է Թվայնացման խորհուրդը։

Խորհրդի շրջանակներում մենք ապահովելու ենք․
• Թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարությունների, ռազմավարական և ծրագրային փաստաթղթերի քննարկում,
• Թվայնացմանը վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցում,
• Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգում։
Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ մեծածավալ աշխատանքներ են կատարել կառավարման ոլորտում ծառայությունները թվայնացնելու ուղղությամբ։ Առանձին գերատեսչություններ կիրառել են նորագույն տեխնոլոգիաներ: Կան գերատեսչություններ, որոնք կիրառել են արհեստական բանականության տարրեր։ Գնահատելով թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքների կարևորությունն ու արժեքը, այնուամենայնիվ գտնում եմ, որ թվայնացման ոլորտում պետք է վարվի միասնական պետական քաղաքականություն, ծրագրերը պետք է իրականացվեն փոխհամաձայնեցված, իսկ Թվայնացման խորհուրդը պետք է հանդիսանա այս ամենը համակարգող և համաձայնեցնող մարմինը»։

Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ներկայացրել են թվայնացման ռազմավարության մասին զեկույց՝ մանրամասն անդրադառնալով ռազմավարության ցուցանիշներին ու թիրախներին:

Դրանից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՀՀ-ում խաղային ոլորտի թվայնացման «ճանապարհային քարտեզ», այն է՝ ՀՀ համապատասխան ստանդարտների ներդնում և ՊԵԿ ԷԿՀ (մոնիթորինգային կենտրոնի) ստեղծում:
Զեկույցների ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ