երկուշաբթի, 10 փետրվարի 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության դեսպանությունում մասնակցել է դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական ելույթով:
Փոխվարչապետը շնորհավել է ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իրենց պատասխանատու գործունեության մեջ: