Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հոկտեմբերի 2004




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:




Գործադիրը հաստատել է տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման իրականացման հայեցակարգը: Այն վերլուծում է ոլորտի ներկա վիճակը, ներկայացնում առկա հիմնախնդիրները և առաջարկում դրանց լուծման ուղիները: Նույն որոշմամբ շահագրգիռ նախարարներին հանձնարարվել է Երևանի քաղաքապետի և ոստիկանության պետի հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի միջոցների անվտանգ շահագործման ապահովման մասին հայեցակարգը:

Նիստում համաձայնություն է տրվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1992թ. սեպտեմբերի 30-ի «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս համաձայնագրի որոշ դրույթները կորցրել են իրենց արդիականությունը, չեն համապատասխանում ԱՊՀ երկրներում գործող նորմատիվա-իրավական դաշտին՝ խոչընդոտ հանդիսանալով երկու երկրների միջև վարվող արտաքին առևտրի գործընթացում, ինչպես նաև ԱՀԿ նորմերի պահանջներին:

Կառավարությունը հավանություն է տվել ավտոտրանսպորտից վնասակար արտանետումների նվազեցման հայեցակարգին: ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է՝ մինչև 2005թ. հուլիսի 1-ը, սահմանված կարգով, ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիր: Շահագրգիռ մի շարք նախարարությունների և գերատեսչությունների էլ հանձնարարվել է՝ մինչև 2005թ. հունվարի 15-ը բնապահպանության նախարարություն ներկայացնել առաջարկություններ միջոցառումների ցանկում ընդգրկելու համար: Որոշման նախագծի ներկայացումը բխում է կառավարության գործունեության այս տարվա միջոցառումների ծրագրից: Հայեցակարգի նպատակն է ի հայտ բերել ավտոտրանսպորտից վնասակար արտանետումների հետ կապված խնդիրները և դրանց լուծման անհրաժեշտության վրա հրավիրել համապատասխան մարմինների ուշադրությունը: Հայեցակարգով ամրագրված խնդիրները պետք է հաշվի առնվեն համապատասխան ոլորտներում ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի մշակման ժամանակ:

Գործադիրը հաստատել է մարդասիրական օգնության ճանապարհով ՀՀ առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման կարգը: Նիստը վարող ՀՀ նախագահն ընգծել է, որ կարգի կիրառման ընթացքի նկատմամբ առողջապահության նախարարը պետք է այսուհետ խիստ ուշադիր լինի և կատարման որակի համար՝ ուղղակի պատասխանատու:

Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է «Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ» /W W F/ -ի կովկասյան ներկայացուցչության երևանյան գրասենյակին՝ ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից 2004թ. ընթացքում կատարել 15 գլուխ Բեզոարյան այծի (5 արու, 10 էգ) որս «Բեզոարյան այծի վերականգնումը նրա ապրելավայրի բնական արեալում» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման շրջանակներում, Բորժոմ-Խարագաուլի ազգային պարկում (Վրաստան) վերաբնակեցնելու նպատակով: Ծրագրի հաջորդ փուլերում ծրագրվում է Վրաստանից տեղափոխել և «Դիլիջան» ազգային պարկի տարածքում վերականգնել Կովկասյան ազնվացեղ եղջերուի պոպուլացիան:

Նիստում համաձայնություն է տրվել «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության իրականացման նպատակով ՀՀ կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:

Կառավարությունը հավանություն է տվել «2004թ. աշնանային զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին: Ըստ նախագծի, 2004թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախատեսվում է անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ու այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման իրավունքը: Նույն ամիսներին նաև կկատարվի սահմանված ժամկետում պարտադիր զինծառայություն անցած զինծառայողների զորացրում:

Կառավարության 2004թ. մայիսի 27-ի թիվ 944-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշմամբ, որը վերաբերում է ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգին, նշվում է, որ դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորները, նրանց ձեռքի բեռները և ուղեբեռները ենթակա են զննման ավիացիոն անվտանգության ապահովման սահմանված կարգով: Պաշտոնապես ձևակերպված դիվանագիտական բեռները, դիվանագիտական փոստը և հյուպատոսական փոստը ենթակա չեն զննման:

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև Երևանում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գրասենյակ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագրի լրացուցիչ արձանագրության կնքման առաջարկությունը:

Նիստում հաստատվել է 2004թ. օգոստոսի 4-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ քաղաքաշինության նախարարության, Շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության Դաշնային գործակալության ու «Հաբիթաթ գործադիր բյուրո» Միջազգային ավտոնոմ ոչ առևտրային կազմակերպության միջև համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կառավարությունը հաստատել է նաև հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի ցանկը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրինության ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի N 8 հասցեում գտնվող 88875 դրամ հաշվեկշռային արժեքով 600 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը, իսկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի N 15 հասցեում գտնվող 21600 դրամ հաշվեկշռային արժեքով 480 քառ. մետր մակերեսով շենքը՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրինությանը:

Նիստում անհետաձգելի է համարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և որոշվել է առաջարկել ՀՀ ԱԺ-ին՝ նշված օրինագծերը քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

Կառավարության 2004թ. հուլիսի 1-ի N 931-Ա որոշման մեջ լրացումներ կատարելով, գործադիրը որոշել է Լոռու մարզին օգնության կարգով հատկացվող աշնանային ցորենի սերմացուն բաշխել նաև ս.թ. հուլիս-օգոստոս ամիսներին կարկտահարության հետևանքով մեծ վնասներ կրած Հաղպատ, Ակներ, Սանահին, Հագվի, Արդվի, Նեղոց, Շնող, Մեծ Այրում, Մղարթ, Ծաթեր, Բովաձոր, Ստեփանավան, Արմանիս, Լեջան, ք. Տաշիր, Պրիվոլնոյե, Կաթնաջուր, Շիրակամուտ, Ձորագյուղ և Պուշկինո համայնքներին:

Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքի միջև ՏԱՍԻՍ-ի 2004թ. «Աջակցություն ազգային համակարգման կենտրոններին» ծրագրի ֆինանսական համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշմամբ նախատեսվել է Հրազդանի կինոցանցի գույքի կողմից առանձնացնել «Բարեկամություն» և «Ծաղկաձոր» կինոթատրոնների գույքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար և մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 3941 հազար դրամ գնահատված արժեք ունեցող Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույքը: Մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է 985 հազար դրամ: Հարցի քննարկման ժամանակ, ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ կինոթատրոնի մասնավորեցման համար կարևորվել է պրոֆիլի պահպանման անհրաժեշտության ամրագրումը:

Նույն որոշմամբ նախատեսվել է մասնավորեցնել Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված, հաշվեկշռային մեթոդով գնահատված 3452 հազար դրամ արժեք ունեցող «Ծաղկաձոր կինոթատրոնի գույքը՝ ուղղակի վաճառքի ձևով, նախօրոք հայտնի գնորդ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին: Մասնավորեցման ենթակա գույքի արժեքը սահմանվել է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված մեկ այլ՝ «Բարեկամություն» կինոթատրոնի գույքը, որը հաշվեկշռային մեթոդով գնահատված է 8484 հազար դրամ, որոշվել է մասնավորեցնել մրցույթով: Մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել է 2121 հազար դրամ:

Կառավարությունը որոշել է նաև մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 29297 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ մրցույթով: Բաժնետոմսերի նվազագույն գինը սահմանվել է 935 հազար դրամ:

Մրցույթով մասնավորեցման որոշում է կայացվել նաև «Թալինի տպարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ: Հաշվեկշռային մեթոդով 676 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող ընկերության բաժնետոմսերի նվազագույն գինը սահմանվել է 498 հազար դրամ:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ