Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Սահմանադրական արդարադատության հիմնահարցերով 9-րդ երևանյան միջազգային գիտաժողովի մասնակիցներին: Վարչապետը ողջունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ ու ջանքերով անցկացվող ավանդական դարձած միջազգային գիտաժողովն ու հույս հայտնել, որ 2005թ. ՀՀ ՍԴ-ի 10-ամյակի առիթով ևս այս միջոցառման մասնակիցները կհյուրընկալվեն Հայաստանում: Կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների սահմանադրական դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանադրական հիմնահարցերի, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության համակարգի խնդիրների քննարկումն ու փորձի փոխանակումը:

Նշելով, որ մեր երկիրը ԵԽ-ին անդամակցելուց հետո, ակտիվ աշխատանք է տանում ստանձնած պարտավորություններն իրագործելու ուղղությամբ և սերտորեն համագործակցում է Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ այլ կառույցների հետ, վարչապետը, այդ պարտավորությունների շարքում, կարևորել է սահմանադրական բարեփոխումների իրագործումը: Նա հույս է հայտնել, որ պետության համար անչափ կարևորվող ժողովրդավարության ամրապնդմանը, սոցիալական բարեկեցության ապահովմանը և մի շարք այլ խնդիրների լուծմանը միտված պարտավորությունները հնարավոր կլինի նախանշված ժամկետներում իրականացնել:

Հանդիպման ընթացքում, բացի եվրաինտեգրման գործընթացի մասին խոսելուց, Անդրանիկ Մարգարյանը, հյուրերի խնդրանքով, անդրադարձել է նաև մեր երկրի տնտեսության ներկայիս վիճակին, տնտեսական քաղաքականությանը, առաջնահերթություններին, գործադիր և օրենսդիր իշխանությունների համագործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին նաև դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա:

ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը կառավարության ղեկավարին ներկայացրել է գիտաժողովի աշախատանքի ընթացքը, քննարկված թեմաները և հետագա ծրագրերը:

Վարչապետին հյուրընկալված պատվիրակության անդամները վստահեցրել են, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կշարունակի համագործակցել և մշտապես կսատարի Հայաստանի Հանրապետությանը՝ բարեփոխումների իրագործման հարցում: Նրանք հույս են հատնել, որ հակամարտությունները հնարավորինս շուտ կհանգուցալուծվեն և տարածաշրջանում կհաստատվի հարատև խաղաղություն:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ