ուրբաթ, 13 մարտի 2020
Հայտարարություն քաղաքացիական հասարակության կողմից առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ
2020 թվականին Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը: Կամավոր առաջին զեկույցը ներկայացվել էր 2018 թվականի ամռանը:
Երկրորդ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ամռանը Նյու Յորքում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովին:
ԿԶՆ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները ներառական դարձնելու և շահագրգիռ բոլոր կողմերին գործընթացին ներգրավելու նպատակով հրապարակվում է զեկույցի կառուցվածքի նախագիծը: Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին զեկույցում ներառելու նպատակով ներկայացնել առաջարկություններ Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումների, այդ ճանապարհին առկա խոչընդոտների և մարտահրավերների վերաբերյալ: Ցանկալի է նաև ներկայացնել առաջարկություններ, որոնք նկարագրում են առանձին հաջողված պատմություններ կամ իրականացված ծրագրեր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը բարձր է գնահատում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը գործընթացին և շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:
Խնդրում ենք առաջարկությունները մինչև ս.թ. մարտի 31-ը փոխանցել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին` ani.babayan@gov.am, hermine.katvalyan@gov.am:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10515814 (Անի Բաբայան), +374 10515731 (Հերմինե Կատվալյան):