չորեքշաբթի, 18 մարտի 2020
COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը 218 վճարում: