Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 18-21-ը Երևանում անցկացվող Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի (ԱՍՀ) 5-րդ՝ Սպիտակի երկրաշարժի 15-րդ տարելիցին նվիրված միջազգային գագաթաժողովի պատվիրակներին՝ ԱՍՀ-ի և Հայկական սեյսմոլոգիայի ու երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Սերգեյ Բալասանյանի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին, վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս սեյսմոլոգիական միջազգային գագաթաժողովի անցկացմանը երկրաշարժային ակտիվ տարածաշրջանում գտնվող մեր երկրում: Նա ընդգծել է, որ ելնելով սեյսմիկ անվտանգության խնդիրների հիմնավոր ու բազմակողմանի քննարկման կարևորությունից, կառավարությունը, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ միասին, հանդես է եկել որպես համակազմակերպիչ, աջակցելով գագաթաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը:

Շնորհալակություն հայտնելով Հայաստանի կառավարությանը և վարչապետին աջակցության համար, պատվիրակության անդամները նշել են, որ աշխարհի 51 երկրներ ներկայացնող շուրջ 270 սեյսմոլոգների մասնակցությամբ Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ գագաթաժողովն արդյունավետ է ընթանում: Ներկայացնելով գագաթաժողովի խնդիրներն ու նպատակները, Սերգեյ Բալասանյանն ընդգծել է նաև, որ այն մեր երկրում անցկացնելը միանգամայն օրինաչափ է, քանի որ Հայաստանը, որպես սեյսմիկ աղետների կանխարգելման քաղաքականությունը ձևավորող երկիր, ճանաչվել է առաջատարներից մեկը աշխարհում: Ըստ նրա, վերջին տասնամյակում մշակված սեյսմիկ պաշտպանության հայկական համակարգը ՄԱԿ-ը ընդունել է որպես 21-րդ դարի առաջատար մոդել և երաշխավորել լայն օգտագործման համար՝ հատկապես սահմանափակ տնտեսական ռեսուրսներ ունեցող երկրներում: Նա նշել է, որ գագաթաժողովում ակտիվ ու հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում սեյսմիկ անվտանգության, երկրաշարժերի կանխատեսման, կանխարգելման, դրանց ավերիչ հետևանքների հնարավորինս նվազեցման, ինչպես նաև հասարակայնության տեղեկացվածության բարձրացման խնդիրների, այդ նպատակներին հասնելու համար ժամանակակից գիտական մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման և հրատապ այլ հարցերի շուրջ:

Անդրանիկ Մարգարյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները: Նա հույս է հայտնել, որ քննարկվող տեսական հարցերն ու խնդիրները գործնական արդյունքներ կունենան, կնպաստեն աշխարհում՝ այդ թվում նաև հարավ-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ վտանգի նվազեցմանը: Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ ե՛ւ հայ մասնագետները, ե՛ւ պետական կառույցները պատրաստակամ են այսուհետ ևս աջակցելու համընդհանուր համարվող սեյսմոլոգիական խնդիրների լուծմանը: Վարչապետը հաջող ավարտ է մաղթել միջազգային գագաթաժողովի աշխատանքներին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ