Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 18 մարտի 2020

ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։

Այս իրավիճակում, ՀՀ կենտրոնական բանկը, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում։

Նշված նպատակների համար ՀՀ կենտրոնական բանկը տիրապետում է ֆինանսական կայունության ապահովման լայն գործիքակազմի (իրացվելիության տրամադրման գործիքներ, մակրոպրուդենցիալ և տնտեսական նորմատիվներ), որոնք ըստ անհրաժեշտության կիրառվում են Կենտրոնական բանկի կողմից ֆինանսական համակարգի վրա հնարավոր անբարենպաստ ազդեցությունները կլանելու կամ մեղմելու համար։ Իրադարձությունների հետագա ընթացքի տարբեր փուլերում Կենտրոնական բանկը դիտարկում է նաև բոլոր կողմերի շահերը հավասարակշռող մոտեցումների կիրառում։

Իրականացվող քաղաքականության արդյունավետության համար Կենտրոնական բանկը մշտապես հաղորդակցվում է բանկերի, վարկային կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների հետ, ինչպես նաև կարևորում վերջիններիս սերտ և թափանցիկ հաղորդակցումը իրենց հաճախորդների հետ։

Հիշեցնենք նաև, որ Կենտրոնական բանկի և ֆինանսական կազմակերպությունների սերտ համագործակցության և օպերատիվ գործողությունների արդյունքում բոլոր այն քաղաքացիները, ովքեր տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդիրների առջև են կանգնել, հնարավորություն ունեն դիմել իրենց սպասարկող կազմակերպությանը իրենց վարկային պարտավորությունների համար անհատական մոտեցում կիրառելու նպատակով։ Արդյունքում՝ ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդի դրամական հոսքերի գնահատման հիման վրա կարող է ձեռք բերվել երկկողմ համաձայնություն, այնպես որ հաճախորդի վարկային բեռը կտրուկ չավելանա և ժամանակավոր դժվարությունները բացասաբար չանդրադառնան վերջինիս վարկային պատմության վրա։

Միևնույն ժամանակ, նպատակահարմար ենք համարում հնարավորության դեպքում ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև հաղորդակցումն իրականացնել հեռախոսազանգերի կամ նամակագրության միջոցով, ինչպես նաև հորդորում ենք քաղաքացիներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս հնարավորինս օգտվել բանկային էլեկտրոնային ծառայություններից (վճարային հավելվածներ, առցանց բանկային ծառայություններ):

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ