հինգշաբթի, 19 մարտի 2020
COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը 650 վճարում: