Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հոկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի ուղերձը «Աջակցել կանանց առաջընթացին՝ Ազգային ծրագիրը գործողության մեջ» միջազգային խորհրդաժողովին

Խորհրդաժողովի հարգարժան կազմակերպիչներ, մասնակիցներ և հյուրեր,

ջերմորեն ողջունում եմ բոլորիդ՝ կանանց առաջընթացին աջակցելու հետ կապված հիմնախնդիրների քննարկմանը նվիրված միջազգային խորհրդաժողովի անցկացման կապակցությամբ, որը նպատակ ունի խթանել մեր երկրում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագրի իրականացման գործընթացը: 21-րդ դարասկիզբը նշանավորվում է կանանց իրավունքների պաշտպանության ասպարեզում նկատելի ձեռքբերումներով: Բավական է նշել, որ արդի քաղաքակիրթ աշխարհը կանանց նկատմամբ խտրականության վերացումը ճանաչել է որպես մարդկային արժանապատվության հաստատման միջոց և մարդու իրավունքների համար պայքարի անքակտելի մաս, որն արձանագրված է նաև ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրում: Եղած ձեռքբերումներն անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել և արդյունքներն ակնառու դարձնել: Կանանց իրավունքների պաշտպանության իրականացումը նաև որևէ պետության և հասարակության մեջ ժողովրդավարության բնորոշիչներից է:

Կարծում եմ օրինաչափ է, որ նման ներկայացուցչական միջազգային խորհրդաժողովն անցկացվում է Հայաստանում, որտեղ վերջին տարիներին այդ ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել:

Արդեն չորս տարի է, ՀՀ վարչապետին կից գործում է կանանց հարցերի խորհուրդ, որտեղ կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների համակարգման գործում ներգրավված են ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ կանանց հիմնահարցերով զբաղվող մեծ թվով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տևական քննարկումների արդյունքում մշակվել և 2004թ. ապրիլի 8-ին կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը» : Այն նպատակ ունի նպաստելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովմանը, ինչը կարևոր նախապայման է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության, քաղաքացիական հասարակության կառուցման համար: Այժմ ամենակարևոր խնդիրը այդ ծրագրի ժամանակին և արդյունավետ իրականացումն է, ինչին, վստահ եմ, կկարողանանք հասնել համատեղ ուժերով՝ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ, պետության և հասարակության ջանքերի միավորմամբ:

Անշուշտ, չափազանց մեծ է եղել և շարունակում է այդպիսին մնալ կնոջ դերը ցանկացած ժողովրդի պատմության մեջ: Հայոց դարավոր պատմության ընթացքում առավել ևս գնահատելի է հայ կնջ դերը սերունդների դաստիարակության, ազգային արժեքների պահպանման, ընտանիքի ամրության գործում: Նույնպիսի նվիրումով նրանք ասյօր էլ շարունակում են իրենց այդ անգնահատելի առաքելությունը: Ավելին՝ գնալով մեծանում է կանանց դերակատարությունը պետական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում՝ կրթության, գիտության, առողջապահության և բազմաթիվ այլ բնագավառներում, որտեղ նրանք աչքի են ընկնում իրենց համբերատար ու նվիրական աշխատանքով: Մենք, իհարկե, քաջ գիտակցում ենք, որ նորանկախ մեր պետության մեջ այսօր քիչ չեն նաև կանանց հոգսերն ու չլուծված խնդիրները: Սակայն Հայաստանի կառավարությունը անում է և անելու է ամեն հնարավորը կանանց հիմնախնդիրների լուծման, այդ նպատակին ուղղված Ազգային ծրագրի հաջող իրականացման համար:

Խորհրդաժողովի, կազմակերպիչներին, մասնակիցներին և աջակիցներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, համոզված լինելով, որ այստեղ տեղի ունենալիք բոլոր քննարկումները, արվելիք առաջարկությունները գործնական ազդակ կհանդիսանան մեր առջև դրված հիմնախնդիրների լուծմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ