Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հոկտեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մոդ դը Բուր-Բուկիկոյին, որը Երևանում է գտնվում այստեղ անցկացվող «Աջակցել կանանց առաջընթացին՝ Ազգային ծրագիրը գործողության մեջ» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:


Գոհունակություն հայտնելով միջազգային խորհրդաժողովին Եվրոպայի Խորհրդի և մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների՝ այդպիսի բարձր մակարդակով մասնակցության կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նման ներկայացուցչական խորհրդաժողովը, անկասկած, իր ներդրումը կբերի կանանց հիմնախնդիրներին նվիրված ազգային ծրագրերի իրականացմանը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում կանանց հիմնախնդիրների լուծմանը և որոշակի քայլեր է կատարել այդ ուղղությամբ, որոնք կարող են նպաստել պետական մարմիններում կանանց ներգրավվածության մեծացմանը: Ըստ կառավարության ղեկավարի, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմամբ ևս գործադիրը հույս ունի լուծել կանանց հիմնախնդիրների մի մասը: Ընդգծելով, որ կառավարությունն արդեն իսկ հաստատել է «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագիրը», առաջիկա տարիներին այդ ծրագրով նախատեսված միջոցառումների բարեհաջող իրականացման գործում նա կարևորել է նաև միջազգային հաստատությունների, այդ թվում, Եվրոպայի Խորհրդի աջակցությունը:


Տիկին Մոդ դը Բուր-Բուկիկիոն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Եվրախորհրդի աշխատանքներին՝ հատկապես կանանց և տղամարդկանց հավասարության համար, ինչպես նաև մարդկանց ապօրինի տեղափոխումների (թրաֆիկինգի) դեմ պայքարի հարցերում: Հատկանշական համարելով, որ Հայաստանի ներկայացուցիչը թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ ներկայումս նախապատրաստվող կոնվենցիան մշակող կոմիտեի փոխնախագահն է, նա հույս է հայտնել, որ այդ հիմնարար փաստաթուղթը, ԵԽ առաջիկա գագաթաժողովում հաստատվելուց հետո, լուրջ ներդրում կունենա արատավոր այդ երևույթի դեմ միջազգային պայքարում:


Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Եվրոխորհրդին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ