չորեքշաբթի, 25 մարտի 2020
trade.gov.am կայքից օգտվելու վերաբերյալ հայտարարություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ trade.gov.am կայքից օգտվելու ծածկանուն և գաղտնաբառ ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն դիմել trade@customs.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ ներկայացնելով անձնագիր և լիազորագիր:
Պետական եկամուտների կոմիտեն իրավիճակի կարգավորման դեպքում հանդես կգա նոր հայտարարությամբ։