Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 մարտի 2020

Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի պահանջ ունեն. հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ

Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/ կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:

Դրանք են` Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor,
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD): 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS:
Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core),
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը։ Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և' ուսուցիչների, և' աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ:

Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:

Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:

ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին:

Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:

Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է: Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են և դրական:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ