երկուշաբթի, 4 մայիսի 2020
COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 04.05.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,058,259,738,7 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 4030։