Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 մայիսի 2020

ՊԵԿ-ը ստեղծել է քարտերի միջոցով հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն

Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։ Այսուհետ տնտեսվարողները և ֆիզիկական անձինք կարող են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում կատարել հարկային պարտավորությունները՝ բանկային քարտով վճարման միջոցով: Կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկ վճարողները ողջ գործընթացը՝ հաշվետվություն ներկայացնելուց մինչև հարկերի վճարում, կարող են իրականացնել առանց կոմիտե կամ բանկ այցելելու։

Նախկինում վճարում կատարելու նպատակով հարկ վճարողներն այցելում էին բանկ կամ օգտվում բանկերի էլեկտրոնային հարթակներից, իսկ այսօր հաշվետվությունների ներկայացման և հարկային պարտավորությունների կատարման ամբողջ գործընթացը հնարավոր է իրականացնել մեկ էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf): «Եթե բանկ այցելելու միջոցով վճարումը կատարելիս երբեմն կազմակերպության տվյալները սխալ էին մուտքագրվում, նոր համակարգը նման վրիպումները բացառում է, քանի որ համակարգ մուտք գործելիս արդեն իսկ նույնականացվում են տնտեսվարողի տվյալները»,-նշում է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը։

Վճարումը բարեհաջող կատարելու դեպքում հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում է գալիս, իսկ ծագած խնդիրների մասին հաղորդագրությունը հայտնվում է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում գտնվող հարկ վճարողի էջում։

Նոր համակարգի միջոցով վճարումները կատարվում են ակնթարթորեն, իսկ պարտավորությունները բանկի կողմից գանձապետական հաշիվներին փոխանցվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում, քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային հարթակում հարկային պարտավորությունները կատարելու նոր գործիքներ է մշակում: Առաջիկայում հնարավորություն կստեղծվի նույն հարթակում վճարումներ կատարել նաև բանկային հաշիվներից:

Մանրամասները` տեսանյութում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ