Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 մայիսի 2020

ԱՄՀ Գործադիր խորհուրդը եզրափակում է «Սթենդ-բայ» ծրագրի երկրորդ հերթական ստուգումը և ավելացնում է հասանելիությունը՝ ԿՈՎԻԴ-19 –ի ազդեցությանը դիմագրավելու համար

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Նշենք, որ 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019 թ. մայիսին։

 

Ըստ այդմ՝ Հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ծրագրի միջոցները Հիմնադրամում ՀՀ քվոտայի չափով (128․8 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացնելու հայտը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անմիջապես հասանելի են դառնում 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։

Փոխառու միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ֆինանսավորելու նոր կորոնավիրուսային համավարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները։

Հիմնադրամի գործադիր խորհուրդը վերահաստատել է հակաճգնաժամային կառավարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեության արդյունավետությունը։

«2019թ. բարձր կատարողականից հետո Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց COVID-19 համավարակի հետևանքով: Կառավարությունը զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին` միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին»,- նշել է Հիմնադրամի կառավարիչ տնօրենի և նախագահի տեղակալ Թաո Ժանգը։

Նաև նշվել է, որ իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն և ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ