չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2004
ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի ուղերձը այսօր Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի հանդիպման մասնակիցներին
Ողջունում եմ ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի 12-րդ հանդիպման մասնակիցներին։
Նկատի առնելով երիտասարդության հարաճուն դերը հասարակության և, ընդհանուր առմամբ, պետության զարգացման արդի փուլում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաստում է իր ցանկությունը` պետության երիտասարդական քաղաքականությունն իրագործող և դրա իրականացմանը սատարող պետական մարմինների և ոչ-կառավարական կազմակերպությունների միջև լայն գործակցության հաստատման ճանապարհով ընդլայնելու և կատարելագործելու հավասարության սկզբունքի վրա հիմնված միջազգային երիտասարդական համագործակցությունը։
Կարծում եմ, որ համագործակցությունը երիտասարդության հետ աշխատանքներում կոչված է նպաստելու ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության հետագա ամրապնդմանը, համամարդկային արժեքների հաստատմանը։
ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի կարևորագույն նվաճումներից եմ համարում երիտասարդության հետ աշխատանքների ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջ— համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը և ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով միջճյուղային խորհրդի ստեղծման մասին նախագիծը, որոնք ներկայացվել են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատմանը։
Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում ընդունվելիք որոշումները նոր ուղիներ կբացեն մեր երկրների միջ— երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման համար։
Հանդիպման մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և բեղմնավոր աշխատանք։