Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռուսաստանյան երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Գենադի Ֆադեևին և նրա գլխավորած պատվիրակությանը, որն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում՝ երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:


Ողջունելով Ռուսաստանի ամենախոշոր տրանսպորտային ընկերության նախագահին և պատվիրակության անդամներին, վարչապետը նշել է երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցության խթանման կարևորությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության, բեռնափոխադրումների ծավալների աճի համար: Անդրանիկ Մարգարյանը և Գենադի Ֆադեևն ընդգծել են, որ ե՛ւ «Ռուսաստանյան երկաթուղիներ», ե՛ւ «Հայկական երկաթուղի» ընկերությունները ներկայումս ունեն զգալի հնարավորություններ, որոնք չեն օգտագործվում Հայաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով: Ընդգծելով տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման, տարածաշրջանի պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման միջոցով կայունության և խաղաղության հաստատման կարևորությունը, կողմերն այդ նպատակին հասնելու գործում առանձնահատուկ դեր են վերապահել տրանսպորտային հաղորդակցության ուղիների վերաբացմանը. «Դա մեզ համար կենսական խնդիր է, և մենք շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ այդ խնդիրը լուծվի: Հայաստանի կառավարությունը պատրաստ է գործնական քայլեր կատարելու այդ ուղղությամբ», - նշել է վարչապետը:


«Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Գենադի Ֆադեևն ընդգծել է, որ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերաբացումը բխում է նաև Ռուսաստանի տնտեսական շահերից: Այդ խնդրի լուծման ուղղությամբ առաջին գործնական քայլերն անելու շուրջ պայմանավորվածություններ հաստատելու համար էլ, ըստ նրա, ընկերության պատվիրակությունը ժամանել է Հայաստան: Նա նշել է, որ գիտակցելով հարցի լուծման համար տարածաշրջանի պետությունների իշխանությունների քաղաքական կամքի կարևորությունը, այնուամենայնիվ, կարծում է, որ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները ևս ունեն իրենց որոշակի անելիքները: Նա տեղեկացրել է, որ, մասնավորապես, ներկա աշխատանքային այցի ընթացքում «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանի հետ նախատեսում են ստորագրել համատեղ Հայտարարություն՝ մտադրությունների վերաբերյալ: Ըստ այդ փաստաթղթի, կողմերը պայմանավորվելու են ստեղծել համատեղ ռուս-հայկական ընկերություն՝ բեռնափոխադրումների ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ ընկերության կազմակերպչական, ֆինանսական, տնտեսական և տեխնիկական հայեցակետերի մշակման նպատակով: Ավելի ուշ, ըստ նրա, ստորագրության կնախատեսվի Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության կազմակերպման ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ:


Հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Գենադի Ֆադեևն ընդգծել են, որ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների աճին, դրանց ինքնարժեքի նվազմանը, այլև հնարավորություն կստեղծի Երևանից Մոսկվա, Ռոստով և ռուսաստանյան այլ խոշոր քաղաքներ մարդատար գնացքների չվերթերի վերականգնման համար:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ