Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 30 մայիսի 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել«Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով միջոցառման շրջանակներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի, Կանադայի և Ջամայկայի վարչապետների կողմից նախաձեռնված «Ֆինանսավորումը զարգացման համար Կովիդ-19-ի դարաշրջանում և դրանից դուրս» խորագրով մայիսի 28-ին կազմակերպված բարձրաստիճան միջոցառման շրջանակներում ուղերձ է հղել:

 

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն Գլխավոր քարտուղար,

Մեծարգո պետությունների ղեկավարներ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք.

Ապրելով մեր ժամանակների ամենահզոր ճգնաժամը, որն առաջացել է COVID-19 համավարակի պատճառով՝ սա կարևոր հարթակ եմ համարում քննարկելու և միասին հասկանալու, թե ինչ է այն նշանակում համաշխարհային տնտեսության համար և ինչպես հաղթահարել այն:

Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում. այն ազդեցություն է թողել մեզնից յուրաքանչյուրի կյանքի վրա, և մենք դրան կարող ենք հակազդել միայն համատեղ ջանքերով:

Համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքներն արդեն իսկ ցայտուն են և կշարունակեն լրջորեն ազդել շատերի կյանքի վրա, քանի որ դրա բացասական միտումները պատճառ կդառնան այնպիսի դժվարությունների, որոնք միշտ չէ, որ կլինեն մեզ հանդիպած դասական խնդիրները:

Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունն առաջնային համարելով՝ մեզանից շատերը սահմանեցին տարբեր տիպի սահմանափակումներ տնտեսական գործունեության և ազատ տեղաշարժի վրա, ինչը հանգեցրեց խափանումների մատակարարման համաշխարհային շղթաներում:

Անկախ չափից և զարգացման մակարդակներից՝ բոլոր տնտեսությունները լրջորեն տուժել են: Բիզնեսը փորձում է օպտիմալացնել իր ծախսերը հաղթահարելու համար ճգնաժամը, մինչ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքներն ու որպես արդյունք կրճատում իրենց ծախսերը:

Դժբախտաբար, մեզ համար պարզ է դարձել, որ ինչ-որ ժամանակ դժվար է լինելու միջամտել այս ցիկլիկ գործընթացին, քանզի համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար առկա գործիքներն անբավարար են:

Քանի որ համաշխարհային տնտեսությունը պետք է ձևավորի ավելի նորարական և թիրախային գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար, այսօր առավել քան երբևէ ակնհայտ է, որ մենք պետք է համագործակցության և միմյանց աջակցության նոր չափանիշներ սահմանենք՝ մեր տնտեսությունները վերականգնելու նպատակով:

Հայաստանի տնտեսությունն արձանագրել է միջինում 7 տոկոս կայուն աճ նախորդ տարիներին: Կառավարությունը հաստատել է մի շարք միջոցառումներ մեղմելու համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները: Այնուամենայնիվ, մեր նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ տնտեսությունն անկում կապրի 2020 թվականին՝ արձանագրելով իրական ՀՆԱ բացասական աճ -2%-ով:

Մեր երկրի տնտեսական և ֆինանսական դիմադրողականությունը բարձրացնելու համար մենք շարունակում ենք մշակել մեր քաղաքացիներին և տնտեսությանը աջակցելու կարճաժամկետ և միջնաժամկետ նոր միջոցառումներ:

Ինչպես ավելի վաղ ընդգծեցի, կարևոր է, որ մենք շարունակենք աշխատել միասին մեր փոխկապակցված աշխարհի համար միասնական լուծումներ գտնելու նպատակով:

Հետևաբար, մենք միասնության, համերաշխության և համաշխարհային գործընկերության կոչ ենք անում ՝ մեղմելու այն դժվարությունները, որոնք դեռ առջևում են:

Մենք պատրաստ ենք մեր կարողությունների առավելագույն չափով մեր ներդրումն ունենալու այս գործընթացին:

Եղեք առողջ և ապահով:

Շնորհակալություն»: 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ