շաբաթ, 30 մայիսի 2020
ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել հանրապետության գյուղատնտեսական շուկաներում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչներն այսօր՝ մայիսի 30-ին, մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:
Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։
Խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն: