երեքշաբթի, 2 հունիսի 2020
Տեսչական մարմինները ուժեղացնում են վերահսկողությունը
Տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները կրելու են շարունակական բնույթ և ընթանալու են ավելի խիստ կարգով: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Խախտումների վերաբերյալ արձանագրությունները ներկայացվում են պարետատուն:
Ի գիտություն բոլորի՝ պարետի որոշումները ենթակա են պարտադիր կատարման, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: