Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 հունիսի 2020

ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցները համատեղ ուժեղացված մշտադիտարկումներ և ծառայություն են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Հիմնական խախտումները հետևյալն են՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, իսկ որոշ տրանսպորտային միջոցներում բացակայել է ախտահանիչ հեղուկը: Հայտնաբերվել են նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ: Տաքսի ավտոմոբիլների դեպքում հայտնաբերվել են խախտումներ, երբ փոխադրումը կատարվել է դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի նստեցումով։

Արձանագրված նշված խախտումների հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվում են արձանագրություններ։

Ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգընթաց, Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերված այլ թերությունների վերաբերյալ տեղում իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ՝ ՀՀ պարետի ցուցումներին հետևելու և COVID 19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով։

Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են ինչպես նշված վարչական շրջաններում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ