Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 հունիսի 2020

ԱԱՏՄ ստուգայցերի դիտակետում են նաեւ այն տնտեսավարողները, որոնց խախտումների վերաբերյալ թեժ գծով ստացվել են ահազանգեր

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական խմբի ստուգայցերն այսօր անցկացվել են Երեւանի Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջաններում։ Դիտակետում շարունակում են մնալ նաեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց մոտ առկա խախտումների վերաբերյալ ստացվել են ահազանգեր տեսչական մարմնի թեժ գծով։ Վերջինով բողոքների ամենամեծ մասն առնչվում է առևտրի օբյեկտներին, ապա և սպասարկման կենտրոններին, դեղատներին, գեղեցկության սրահներին և այլն։ «Թեժ գծով» և առցանց ստացված դիմումներն ու բողոքները մշտադիտարկումների համար հիմք են ընդունվում։

Անակնկալ ստուգայցերն իրականացվում են՝ նպատակ ունենալով պարզել՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը՝ կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը երկրում կանխարգելեու նպատակով։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով՝ այսօր մայրաքաղաքում եւ մարզերում մի քանի տասնյակ տնտեսավարողների գործունեությունն արդեն կասեցվել է։ Գործընթացը շարունակվում է։

ԱԱՏՄ ստուգայցերը նաև կրկնախախտման դեպքեր են արձանագրում․ երբ նույն խախտումները շարունակում են առկա լինել նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ։
Կրկնախախտ տնտեսավարողների հանդեպ կկիրառվեն պատասխանատվության առավել լուրջ միջոցներ, քան 24-ժամյա կասեցումն է։ Ավելի երկար ժամկետով կասեցման նախադեպ արդեն կա։

ԱԱՏՄ մշտադիտարկումները լայն թափով իրականացվում են նաեւ հանրապետության մարզերում․ ուշադրության կենտրոնում են արտադրությունները, արդյունաբերական ձեռնարկությունները, սպասարկման ոլորտի ընկերությունները, վարսավիրանոցները, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության դաշտում գործող տնտեսավարողները։

ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Նորմերի չպահպանման եւ կրկնակի խախտումների դեպքում սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ