Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 նոյեմբերի 2004


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերին:


Կարևորելով ՆԱՏՕ-ի դերակատարությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման գործում, վարչապետը նշել է, որ ռազմաքաղաքական հեղինակավոր այդ դաշինքի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է: Ըստ նրա, Հայաստանը՝ առաջնորդվելով փոխլրացման սկզբունքով, իր անվտանգության ապահովման բազմաշերտ համակարգի բաղկացուցիչներից է համարում ինչպես համագործակցությունը Ռուսաստանի հետ և անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, այնպես էլ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունը վերջինիս «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը հետևողականորեն քայլեր է կատարում Դաշինքի հետ իր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նա այդ գործընթացի կարևոր վկայություններից է համարել վերջերս ՆԱՏՕ-ի Հայաստանի առաքելությունում առանձին դեսպանի նշանակումը, ընդգծելով նաև, որ Հայաստանը, իր հերթին, պատրաստակամ է հյուրընկալելու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպային, որի գործունեությունը, ըստ նրա, անկասկած, կնպաստի «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրում մեր երկրի մասնակցության արդյունավետությանը: Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանը ներգրավված է այն բոլոր ոլորտներում, որոնք դաշնակիցների կողմից որակվել են որպես գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման առաջնայնություններ: Մասնավորապես, 2002թ.-ից սկսած, մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է Դաշնակիցների հետ համատեղելիության հաստատման (PARP) գործընթացին, 2004թ. փետրվարից՝ KFOR գործողության շրջանակներում, հայկական խաղաղապահ դասակը հունական ուժերի կազմում գտնվում է Կոսովոյում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ Դաշինքի համագործակցությունն այսօր, ըստ էության, գրեթե չի զիջում Հարավային Կովկասի մյուս պետությունների հետ համագործակցության ծավալին: Ավելին՝ Հայաստանը ևս արդեն իսկ հայտնել է Անհատական գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում Դաշինքի հետ անհատական հարաբերություններ զարգացնելու իր որոշման մասին: Նա նշել է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, երկրի անվտանգության հարցերին առնչվող բոլոր գերատեսչությունների՝ արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների և էկոնոմիկայի, բնապահպանության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության և գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, նշված ծրագրի, այսպես կոչված, Ներկայացման փաստաթղթի մշակման համար:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ Սխեֆերը նշել է, որ վերջին տարիներին տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով, Դաշինքի ընդլայնման երկու փուլերի արդյունքում Հարավային Կովկասի պետությունները ևս հայտնվել են ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնում: Ստամբուլի գագաթաժողովից հետո, ըստ նրա, Հարավային Կովկասը ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերել Դաշինքի համար՝ Եվրոատլանտյան տարածաշրջանի անվտանգության ապահովման և, մասնավորապես, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ, մեր երկրի հետ Դաշինքի հարաբերությունները վերջին տարիներին վերընթաց զարգացում են ապրում: Նա ողջունել է ՆԱՏՕ-ի Անհատական գործողությունների ծրագրում մասնակցություն ունենալու Հայաստանի որոշումը՝ նշելով, որ Դաշինքը պատրաստակամ է օժանդակություն ցույց տալ այդ գործընթացում: Համաձայնելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ վարչապետի տված գնահատականներին և ողջունելով դրանք առավել խորացնելու պատրաստակամությունը, նա հավաստել է, որ դա նաև Հայաստան կատարած իր այցի գլխավոր նպատակն է:


Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի քաղաքականության ակտիվացումը կկրի հավասարակշռված բնույթ, կծառայի տարածաշրջանի պետությունների միջև փոխվստահության հաստատմանն ու համագործակցության խթանմանը, ինչը, ըստ նրա, մեծապես կօժանդակի նաև առկա հակամարտությունների կարգավորմանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության զարգացման օգտին և պաշտպանում է այդ ուղղությամբ ՆԱՏՕ-ի ձեռնարկած քայլերը: Այդ առումով հիշատակելով 2003թ. մեր երկրում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժությունը, որին մասնակցեցին նաև թուրք սպաները, Անդրանիկ Մարգարյանը ափսոսանք է հայտնել, որ պաշտոնական Բաքուն՝ չապահովելով ադրբեջանցի սպաների մասնակցությունը, շարունակում է մերժել փոխվստահության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր քայլերը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հայկական կողմն ափսոսանքով է ընդունել նաև ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով 2004թ. Բաքվում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժության դադարեցումը՝ դա գնահատելով որպես փոխվստահության հաստատման ևս մի կորսված հնարավորություն:


Անդրանիկ Մարգարյանը և Յաապ Սխեֆերը անդրադարձել են նաև Դաշինքի գիտական ծրագրերի շրջանակներում Հայաստանի մասնակցության հետագա ընդլայնման խնդրին:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին՝ իր այս առաքելության իրականացման գործում:


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ