երեքշաբթի, 9 հունիսի 2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզում
Հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ համատեղ ուժեղացված և լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանում և Արմավիրի մարզում։
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկումների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։
Մասնավորապես՝ միկրոավտոբուսի առջևի նստատեղին ուղևորափոխադրումը կատարվել է միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, արձանագրվել է նաև առանց դիմակի ուղևորների փոխադրման դեպք։
Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում փոխադրումը կատարվել է վարորդի կողքին՝ ուղևորի նստեցումով, ինչպես նաև եղել են ուղևորներ, ովքեր չեն կրել դիմակներ:
ՃՈ կողմից, խախտումների բնույթով պայմանավորված, կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Հայտնաբերված թերությունների վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ նշված խախտումները և թերությունները անհապաղ շտկելու համար։
Վերահսկողական և մշտադիտարկման աշխատանքներն ամբողջ օրվա ընթացքում ակտիվ շարունակվում են: