երեքշաբթի, 9 հունիսի 2020
ՍԱՏՄ լայնամասշտաբ ստուգայցերը շարունակվում են. նաև կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետությունում գործող սննդի շղթայի բոլոր օպերատորների մոտ: Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ամենօրյա մշտադիտարկումներ են անցկացվում արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում, և, իհարկե, իրացման ցանցում:
Այսօր՝ 09.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Ախտահանման գրանցամատյանի բացակայություն, սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության չապահովում, ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայություն բոլոր պահանջվող վայրերում, դիմակների ոչ պատշաճ կրում. սրանք հայտնաբերված այն խախտումներն են, որոնց մասին կազմվել են արձանագրություններ և ներկայացվել պարետատուն:
Այսօր նաև 24 ժամով կասեցվել է սննդի շղթայում գործող յոթ տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը: Կրկնակի խախտումներ թույլ տալու դեպքում կասեցման ժամկետները կերկարաձգվեն: