Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հունիսի 2020

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել են բազմաթիվ գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել Նոր Նորք վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Հունիսի 12-ին իրականացված մշտադիտարկման և վերահսկողության ընթացքում Տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում բազմաթիվ տրասնպորտային միջոցներ:

Կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղևորափոխադրում թույլ տված տրանսպորտային միջոցների, ինչպես նաև առանց դիմակի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ ուղևորներն իջեցվել են։

Հայտնաբերվել են նաև պարետի կողմից տրված անվտանգության կանոնների և ցուցումների այլ խախտումներ և թերություններ՝ կապված միկրոավտոբուսի առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցման, առանց ձեռնոցի վարորդի, ախտահանիչ հեղուկի բացակայություն հետ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի և առանց ձեռնոցի վարորդ։

Տեղում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, բոլոր վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ խստագույնս պահպանելու սահմանված անվտանգության նորմերը։

Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունը։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ