Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 նոյեմբերի 2004



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Զարուբեժստրոյ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գուդզենչիկին:



Գոհունակությամբ ընդունելով Հայաստանում գործունեություն ծավալելու «Զարուբեժստրոյ» ընկերության գլխավոր տնօրենի առաջարկն ու պատրաստակամությունը, վարչապետը նշել է, որ ջրային տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում Հայաստանն ունի հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացման գործում պատրաստ է համագործակցել միջազգային ասպարեզում մեծ փորձ ունեցող նման ընկերության հետ:



Ներկայացնելով իր ղեկավարած ընկերության անցած ճանապարհն ու գործունեությունը, Եվգենի Գուդզենչիկը նշել է, որ «Զարուբեժստրոյ» ԲԲԸ-ն ավելի քան 40 տարի առաջատար դիրքեր է գրավում ջրային տնտեսության ասպարեզումշինարարության միջազգային շուկայում, մեծ մասշտաբի շինարարական աշխատանքներ է իրականացրել աշխարհի շուրջ 50 երկրներում: Ներկայումս, ըստ նրա, ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես ԱՊՀ անդամ պետությունների հետ փոխգործակցության զարգացմանը, որը նաև Հայաստան կատարած իր այցի հիմնական նպատակն է: Նա ընդգծել է, որ ընկերությունը շատ լուրջ նպատակներ ունի Հայաստանում հիմնավոր գործունեություն ծավալելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսում է ստեղծել բավական հզոր արտադրական բազա՝ ինչպես փոքր և միջին, այնպես էլ խոշոր կառույցների շինարարական աշխատանքներին մասնակցելու, իր գործունեությունը շարունակական դարձնելու համար: Եվգենի Գուդզենչիկը հավաստել է, որ լավատեսորեն է նայում մեր երկրի հետ համագործակցության հեռանկարին, քանի որ, ըստ նրա, Հայաստանում կան ջրային տնտեսության ոլորտի ինչպես ինժեներատեխնիկական, այնպես էլ բանվորական որակյալ կադրեր, նաև իրական, հեռանկարային ծրագրեր, մասնավորապես, հիդրոէներգետիկայի, ոռոգման և ջրային այլ համակարգերի շինարարության ասպարեզում:



Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկ անգամ ևս հավաստել է «Զարուբեժստրոյ» ընկերության հետ գործակցությունը զարգացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը, նշելով, որ այդ ուղղությամբ որոշակի քայլերի մասին կարելի է խոսել համագործակցության ծրագրերի հստակեցումից հետո:





Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ