Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 նոյեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ:

Շնորհավորելով նախագահին Էստոնիայի՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ մեր երկիրը, ի դեմս ավանդական բարեկամ և գործընկեր Էստոնիայի, ձեռք կբերի եվրոպական ընտանիքին ինտեգրմանն ուղղված իր ձգտումների ու նպատակների իրագործման ևս մի աջակցի: Նա երախտագիտություն է հայտնել նաև «Ընդլայնված Եվրոպա. նոր հարևաններ» ծրագրում Հայաստանի ընդգրկման գործում Էստոնիայի աջակցության համար, կարևորելով երկու պետությունների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում ևս:

Խոսելով տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ, կողմերն արտահայտվել են Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման օգտին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի հետ «Գործակցություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում իր համագործակցությունը շարունակելու և զարգացնելու քաղաքականությանը, արդեն պաշտոնապես հայտարարել է նաև Անհատական գործընկերության գործողության ծրագրին (IPAP) միանալու մտադրության մասին: Նա ափսոսանք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերի իրագործմանը որոշակիորեն խոչընդոտում է Ադրբեջանը՝ իր ապակառուցողական դիրքորոշմամբ: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է անվտանգության և պաշտպանության բնագավառներում երկկողմ համագործակցություն զարգացնել նաև Էստոնիայի հետ՝ նպատակահարմար համարելով երկու պետությունների ռազմական գերատեսչությունների միջև համապատասխան համաձայնագրերի ստորագրման հնարավորության քննարկումը: Հայաստանի կառավարության ղեկավարը հարաբերությունների ամրապնդման և զարգացման խնդրում կարևորել է նաև Բալթյան երկրների հետ՝ նրանց առաջարկած 3 3 (Բալթյան-Հարավկովկասյան-Սկանդինավյան երկրներ) ձևաչափով համագործակցության նախաձեռնությունը, նշելով, որ կարելի է այստեղ ևս գործնական քայլերով տեղաշարժը նկատելի դարձնել:

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, կողմերը նշել են, որ այն դեռևս հեռու է բավարար լինելուց: Կարևորելով այդ ոլորտում իրավական դաշտի ապահովումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Առնոլդ Ռյույտելը արտահայտվել են տնտեսության տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը խթանելու, համապատասխան գերատեսչությունների միջև համաձայնագրերի կնքման և որոշակի համատեղ ծրագրերի իրականացման օգտին: Մասնավորապես, արդյունաբերության, առևտրի, զբոսաշրջության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու նպատակով նրանք կարևոր են համարել հայ-էստոնական ընկերությունների արտադրանքի ցուցահանդես-վաճառքի, գործարար համաժողովների, փոխադարձ այցերի կազմակերպումը, գործարարների միջև շփումների ակտիվացումը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու Հայաստանում գործող առևտրատնտեսական ոլորտի ենթակառուցվածքների և Էստոնիայի նմանատիպ կառույցների միջև համագործակցության ընլայնմանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Առնոլդ Ռյույտելը երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղություններից են համարել տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էլեկտրոնիկան, ճշգրիտ սարքաշինությունը, մշակույթի, գիտության, կրթության և այլ բնագավառները:

Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Առնոլդ Ռյույտելը մեկ անգամ ևս հավաստել են հայ-էստոնական համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու երկու երկրների իշխանությունների պատրաստակամությունը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ