ուրբաթ, 19 հունիսի 2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Արմավիր քաղաքում
Հունիսի 19-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ Արմավիր քաղաքի հանգստի գոտիների բացօթյա տաղավարներում քաղաքացիների շրջանում իրականացրել են բացատրական աշխատանքներ՝ առնվազն 1․5 մ հեռավորություն պահպանելու անհրաժեշտության, դիմակները պատշաճ կրելու կանոնների, մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ։
Աշխատանքները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների շրջանակում, որի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը:
Դիմակ չկրող մեկ քաղաքացու նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն, իսկ Տեսչական մարմնի կողմից անվճար տրամադրվել է մեկանգամյա օգտագործման դիմակ։
Ըստ անհրաժեշտության դիմակներ տրամադրվել են նաև այլ քաղաքացիների։
Վերահսկողական աշխատանքներն իրականացվում են ամեն օր։