Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունիսի 2020

Լայնածավալ մշտադիտարկումներ և վերահսկողություն Արմավիրի մարզում և Նոր Նորք վարչական շրջանում․ ՔՏՀԱՏՄ

ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ հունիսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայության հետ համատեղ լայնածավալ հսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Արմավիրի մարզում և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Վաղ առավոտից դիտարկվել են ավելի քան ինը տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։

Կատարված ուսումնասիրությունների և վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների խախտումների ու թերացումների տարաբնույթ դեպքեր։

Հայտնաբերվել են առավել կրկնվող հետևյալ բնույթի խախտումներ՝ երթուղիներում ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ, կանգնած ուղևոր։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում՝ վարորդի կողքին ուղևորի նստեցում, առանց դիմակի ուղևոր, առանց դիմակի վարորդ։

Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, իսկ մնացած թերությունների դեպքում տեղում իրականացվել են բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ։

Վերջին օրերին Տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքներով արձանագրվել է խախտումների թվաքանակի նվազում։

Խախտումները բացառելու կամ հնարավորինս նվազագույնին հասցնելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ