շաբաթ, 20 հունիսի 2020
ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանում, եղել են նաև կասեցումներ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում:
Այսօր ՍԱՏՄ տեուչները ստուգայց են կատարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններում: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որտեղ էլ կորոշվի տնտեսվարողը թույլ տրված խախտման համար նախատասված պատժամիջոցը:
Այսօր Կոտայքի մարզում 24 ժամով կասեցվել է «Թամարա» ընկերության արտադրական գործունեությունը՝ բացառությամբ կաթի ընդունման արտադրամասի. խախտվել էր ՀՀ պարետի որոշամամբ սահմանված՝ դիմակների ու ձեռնոցների համար փակ աղբարկղեր ունենալու նորմը, ախտահանման մատյանները թերի են լրացվել:
72 ժամով կասեցվել է Երևան-Արտաշատ մայրուղու վրա գործող գիշերայն ակումբը, որտեղ չէին պահպանել ժամանցային միջոցառումներ չանցկացնելու պահանջը:
Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության ընթացքում ՍԱՏՄ ստույգայցների ընթացքում տնտեսվավարողներին տրվել են խորհրդատվություն՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին, ցուցումներ, բաժանվել են իրազեկման թերթիկներ, ուղեցույցներ: