Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 նոյեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել 2005թ. մարտին Նյու-Յորքում կայանալիք ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 49-րդ նստաշրջանի մասնակցության նախապատրաստական աշխատանքների կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

Քննարկվել է 1995թ.-ից ի վեր կանանց հիմնահարցերի ոլորտում տեղի ունեցած զարգացումների ամփոփումը հանդիսացող «Պեկին 10» ազգային զեկույցի նախապատրաստմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը զեկուցել է, որ նշված ուղղությամբ աշխատանքներն առավել ակտիվ են ընթացել հատկապես 2000թ. կայացած «Պեկին 5»՝ «Կանայք 2000. գենդերային հավասարություն, զարգացում և խաղաղություն 21-րդ դարում» միջազգային համաժողովից հետո: Մասնավորապես, 2000թ. ՀՀ վարչապետին առընթեր ստեղծվել է կանանց հարցերի խորհուրդ, 2003-2004թթ. կառավարությունը հաստատել է «Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ.», «Մարդկանց առքուվաճառքի դեմ պայքարի», «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ.» Ազգային ծրագրերը, սկսվել է «Կանանց քաղաքական մասնակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման գործընթացը:

Քննարկումից հետո, ՀՀ վարչապետ, վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում՝ հաշվի առնելով նաև նիստում արված դիտողություններն ու առաջարկները, ներկայացնել ամփոփ տեղեկանք մինչև այժմ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ հետագա անելիքներն առավել հստակեցնելու նպատակով: Հանձնարարվել է նաև բոլոր շահագրգիռ նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ եռօրյա ժամկետում իրենց տեղակալների մակարդակով ներկայացնել կանանց հիմնահարցերի Ազգային ծրագրի իրականացման պատասխանատուներին: Մեկ այլ հանձնարարականի համաձայն կստեղծվի աշխատանքային խումբ՝ «Պեկին 10» զեկույցի նախապատրաստման համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ