կիրակի, 21 հունիսի 2020
ՍԱՏՄ անակնկալ ուժեղացված ստուգայցեր Լոռու, Տավուշի մարզերում և Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր շարունակել են մշտադիտարկումները հանրապետությունում գործող սննդի շղթայի օպերատոր հանդիսացող տնտեսավարողների մոտ:
Երեկ երեկոյան ուժեղացված ստուգայցերի թիրախում են եղել Լոռու և Տավուշի մարզերի, իսկ այսօր առավոտյան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի հանրային սննդի և իրացման ցանցի կազմակերպությունները:
Երեկոյան կատարված անակնկալ այցերը մարզային հասարակական սննդի օբյեկտներ ցույց են տվել, որ պարետի որոշումներով սահմանված նորմերը պահպանվում են ոչ լիարժեքորեն. խախտվել են թե դիմակները պատշաճորեն կրելու, թե ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ ունենալու, թե ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները:
Դրանց մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Առավոտյան Դավթաշենի խանութներում արված շրջայցը փաստել է, որ այստեղ ավելի լավ են պահպանվում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերը:
ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում անցկացվող մշտադիտարկումները շարունակական են: