Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 նոյեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) նորանշանակ գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի նախկին գործադիր տնօրեն Եզնիկ Բալյանին և Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանին:

Շնորհավորելով Գառնիկ Նանագուլյանին՝ ՀՕՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, վարչապետը նշել է, որ Հայաստանում ֆոնդի գործունեության անցած 15 տարիների ընթացքում արդեն իսկ համագործակցության լավ ավանդույթներ են ձևավորվել ՀՀ կառավարության և Հայ օգնության ֆոնդի միջև և հավաստել է այսուհետ ևս փոխգործակցությունը շարունակելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը:

ՀՕՖ-ի գործադիր տնօրենը ևս ընդգծել է, որ մինչ այժմ կազմակերպության կողմից Հայաստանում և ԼՂՀ-ում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, շինարարության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում: Իր հերթին հավաստելով ՀՀ կառավարության հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու ՀՕՖ-ի պատրաստակամությունը, նա հայտնել է նաև ներկա փուլում հանրապետության մարզերի, հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերի իրականացմանը մասնակցելու մտադրության մասին:

Ողջունելով մարզերում սոցիալական ծրագրեր իրականացնելու գաղափարը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ նման ծրագրեր՝ հատկապես համայնքային ճանապարհների, դպրոցների, առողջապահական հաստատությունների վերանորոգման և շինարարության ուղղությամբ, նախատեսված են ինչպես Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում, այնպես էլ ՀՀ կառավարության 2005-2007թթ. միջինժամկետ ծախսային ծրագրում և ԱԺ-ի քննարկմանը ներկայացված 2005թ. պետական բյուջեում, որը որոշակի սոցիալական ուղղվածություն ունի: Այս ամենը, ըստ վարչապետի, լայն ասպարեզ է բացում ՀՕՖ-ի հետ համագործակցությունը շարունակելու և խորացնելու համար:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ