երեքշաբթի, 23 հունիսի 2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը գործող մանկապարտեզներում վերահսկողություն է իրականացնում ամենօրյա ռեժիմով
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականցնել մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող հերթապահ մանկապարտեզներում:
Տեսչական մարմնի աշխատակիցները միաժամանակ մշտադիտարկում են իրականացնում Երևան քաղաքում գործող ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Ստուգայցերի նպատակն է վերահսկել մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման ուղղված միջոցառումները:
Կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: