Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունիսի 2020

ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման և կասեցման գործողությունները

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Երևան քաղաքում պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 24-ին տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի՝ Շենգավիթ վարչական շրջանում:

Մշտադիտարկում իրականացված տարածքում դիտարկվել են որոշ խախտումներ, մասնավորապես բացակայել են ջերմաչափման մատյանները, սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները և դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանները:

Հիմնական խախտումերը արձանագրվել են շինանյութի խանութներում: Շինանյութի խանութներից մեկում փակցված է եղել միայն դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկը, հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերով սահմանված մնացած պահանջները խախտված են եղել:

Մշտադիտարկումներ են իրականացվել նաև վարչական շրջանի Ֆրունզեի 104 հասցեում գտնվող շինանյութերի տոնավաճառում, որտեղ արձանագրվել են պարետատան կողմից սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի բազմաթիվ խախտումներ. մասնավորապես բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, դիմանկերի և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները և սոցիալական հեռավորություն պահպանելու գծանշումները:

Պարետի որոշմաման հիման վրա այսօր նաև ՇՎՏՄԻ-ի աշխատակիցների կողմից 24 ժամով կասեցվել է հեղուկ գազի և բենզինի լիցքավորմամբ ինչպես նաև շինանյութի վաճառքով զբաղվող մի քանի տնտեսվարողների գործունեությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում :

Կասեցման պատճառ է հանդիսացել ջերմաչափման գրանցամատյանների և հատուկ փակ աղբամանների բացակայությունը:

ՇՎՏՄ-ի կողմից շարունակվում է մշտադիտարկումները Երևան քաղաքում: Կազմված խախտումների վերաբերյալ արձանագրությունները ուղարկվում են պարետատուն:

Հիշեցնենք որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ