Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 նոյեմբերի 2004


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:


Հանձնաժողովը քննարկել է 4 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրի քաղաքի թիվ 29 դպրոցի կահավորման համար աշակերտական կահույքի պատրաստման և հատկացման, թիվ 29 և 32 դպրոցների գազաֆիկացման նախագծերի պատրաստման աշխատանքների ծրագրերը, «Կամար» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացման և ուսումնական մասնաշենքի վերանորոգման ծրագիրը և «Օգնություն Շիրակի մարզի հոգեկան առողջության կենտրոնին» ծրագրին հարակից գործարքը, որով նախատեսվում է սեղանների և մահճակալների ձեռք բերում և անհատույց հանձնում:


Նիստում հաստատվել են նաև «Առդա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանի թիվ 181 մանկապարտեզի ջեռուցման և ջրամատակարարման ծրագիրը, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2003թ. օգոստոսի 8-ի N Մ-288-Ա որոշմամբ հաստատված «Գյումրիի բարեգործական կլինիկայի կառուցում» ծրագրին հարակից գործարքը:


«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության 2004թ. հունիսի 18-ի N Մ-223-Ա որոշմամբ հաստատված ծրագրի հարակից գործարքով նախատեսվում է ձեռք բերել համակարգիչներ և հարակից սարքեր, բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Գերմանիայի Բեռլին քաղաքի կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր։


Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ