ուրբաթ, 26 հունիսի 2020
Քաղաքացիները հաճախ դիմակները կրում են ոչ ճիշտ. ԲԸՏՄ
Այսօր վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, փոխգործակցելով ոստիկանների հետ, ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։
Զբոսայգիներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ քաղաքացիները շարունակում են դիմակները կրել ոչ ճիշտ ձևով, իսկ խմբերով զբոսնելիս հաճախակի չեն պահպանում նաև առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը։
Դիտարկումների ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները իրականացնում են նաև բացատրական աշխատանքներ՝ տալով թերությունները տեղում շտկելու ցուցումներ:
Կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրվում են եռաշերտ բժշկական դիմակներ։
ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերի կատարման նկատմամբ վերահսկողական ստուգայցերը շարունակվում են։