Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 նոյեմբերի 2004



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ռուդ Լուբերսի հետ: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1992թ.: Փախստականների հիմնախնդիրների լուծման գործում, ըստ վարչապետի, անգնահատելի է ՄԱԿ-ի աջակցությունը, որի շնորհիվ և կառավարության ջանքերով մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, 1990-ական թվականների կեսերից սկսած, երբ վերջնականապես պարզ դարձավ, որ Ադրբեջանից բռնագաղթած հայազգի փախստականների կամավոր վերադարձը նախկին բնակության վայրեր, նրանց կյանքի անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով, անհնար է՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ փախստականների ինտեգրացման քաղաքականության իրականացմանը: Այն առավել ակտիվացավ և ակնառու դարձավ 1999թ. վերջերին, երբ ստեղծվեց ու սկսեց գործել փախստականների հիմնահարցերով զբաղվող հատուկ առանձնացված կառույց՝ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությունը: Վերջինիս և ՄԱԿ-ի ՓՀԳ-ի հայաստանյան գրասենյակի սերտ համագործակցությամբ այս ընթացքում մշակվել և ընդունվել են ոլորտը կարգավորող անհրաժեշտ նորմատիվ օրենսդրական փաստաթղթերը և անցում է կատարվել առկա հիմնախնդիրների համակողմանի ու արմատական լուծումների գործելակերպին: Կառավարության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան 67 հազար հայազգի փախստականներ ընթացիկ ժամանակահատվածում արդեն իսկ ընդունել են ՀՀ քաղաքացիություն, և այս գործընթացը շարունակական բնույթ է կրում: Գործընթացի շրջանակներում փախստականների համար կառուցվել և վերանորոգման են ենթարկվել 300-ից ավելի բնակարաններ ու տնակներ, նախաձեռնվել են միկրովարկային ծրագրեր, վերականգնվել դպրոցներ և այլ կենսական նշանակության հաստատություններ: Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է հյուրին, որ փախստականների սոցիալ-տնտեսական, բնակարանային և այլ խնդիրների լուծումը ներառված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, նախատեսված է կառավարության հաստատած՝ «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրով»: Ըստ վարչապետի, ցավոք ՀՀ կառավարության նյութական միջոցները բավարար չեն առկա խնդիրները ամբողջությամբ լուծելու համար, որոնց գումարվել են նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բազմաթիվ ընտանիքների և ավերված բնակավայրերի վերականգնման խնդիրը, հակամարտության պատճառով իրենց մշտական բնակավայրերը լքած Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերից տեղահանվածների խնդիրները:



Անդրանիկ Մարգարյանը նշել է նաև, որ հանրապետությունում բնակվող փախստականների վերջին հաշվառումը կատարվել է 1997թ., որի արդյունքներով նրանց թիվը կազմել է 311 հազար: Սակայն, նկատի առնելով անցած տարիներին տեղի ունեցած միգրացիոն գործընթացները, այժմ այդ թիվը ճշգրտման կարիք ունի, ուստի անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու հանրապետությունում բնակվող փախստականների հաշվառման ծրագիր: Այս հարցում, ըստ վարչապետի, ակնկալվում է նաև ՄԱԿ-ի ՓԳՀ-ի աջակցությունը:



ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար պարոն Ռուդ Լուբերսը գնահատելի է համարել ՀՀ կառավարության դիրքորոշումը Ադրբեջանից բռնագաղթած փախստականների ինտեգրացման և նրանց սոցիալական խնդիրների լուծման հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել համագործակցությունը ՀՀ գործադիր իշխանության հետ, նշելով, որ աջակցության խնդրանքով միջազգային դոնոր հանրությանը դիմելու միջնորդական առաքելությունը ՄԱԿ-ի համար ավելի դյուրին կլինի իրականացնել, եթե փախստականների խնդիրը կառավարությունը դիտարկի երկրի ընդհանուր կարիքավորների շրջանակում: Նա ևս կարևորել է փախստականների հաշվառման ծրագրի իրագործումը, ինչը հետագայում ավելի նպատակային և հասցեական կդարձնի աջակցությունը: Պարոն Լուբերսը նշել է, որ նման առաջարկ կանի նաև Ադրբեջանի իշխանություններին:



Հանդիպման ավարտին երկուստեք ընդգծվել է առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու երկկողմ պատրաստակամությունը:





Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ