Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 հունիսի 2020

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողություն Շիրակի մարզում

ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝ հունիսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարաքում, այդ թվում՝ Գյումրի քաղաքում:

Հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացված լայնածաված վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են տարաբնույթ խախտումներ և թերություններ: Մասնավորպես՝ միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող երթուղիներում հայտնաբերվել են մի քանի տրանսպորտային միջոցներ, որտեղ առկա ալկոհոլային հիմքով ախտահանիչ հեղուկներն եղել են ոչ պատշաճ որակի և տեղում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում վարորդների կողմից թերություններն անմիջապես շտկվել են։ Նշված տրանսպորտային միջոցներում այլ բնույթի խախտումներ չեն հայտնաբերվել։

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում, ինչպես մնացած բոլոր դեպքերում, Շիրակի մարզում ևս գերակշռող խախտումը դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին, ուղևորի նստեցմամբ փոխադրում կատարելու դեպքերն են, ինչպես նաև հայտնաբերվել են վարորդներ, որոնք չեն կրել դիմակ։ Արձանագրված տվյալ խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ մնացած թերությունների դեպքում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ:

Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողությանը զուգահեռ, հանրային տրանսպորտում անվտանգության կանոների պահպանման նպատակով, վարորդների և ուղևորների շրջանում իրականացնում են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ: ՔՏՀԱՏՄ վերահսկողական աշխատանքները շարունակվում է նաև հանրապետության այլ մարզերում և մայրաքաղաքում։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ