Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 հունիսի 2020

Ուժեղացված ստուգայցեր՝ Գյումրիում․ խախտումները զգալիորեն նվազել են․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Գյումրիում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի 4 աշխատանքային խմբերը ոստիկանության ուղեկցությամբ միաժամանակ անակնկալ դիտարկումներ են անցկացրել շուրջ 7 տասնյակ տնտեսավարող սուբյեկտի մոտ՝ դիտարկելով՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։

ԱԱՏՄ մասնագետներն արձանագրել են զգալի դրական փոփոխություն այս առումով։ Եթե շուրջ 20 օր առաջ լայնածավալ ստուգայցի արդյունքում պարետին էր ուղարկվել կասեցման արձանագրություն դիտարկված տնտեսավարողների շուրջ 45-50 տոկոսի մասով, ապա այսօր 70-ից ընդամենը 5 տնտեսավարողի (մոտ 7 տոկոս) խախտումները կասեցման հիմք կդառնան։

Անակնկալ այցերի դիտակետում են եղել ատամնաբուժարաններ, առևտրի մանր ու խոշոր օբյեկտներ, դեղատներ, գեղեցկության սրահներ։ Դիտարկվել է նաև կարի խոշոր արտադրություն՝ «Սաստեքսը»։ Ավելի վաղ խախտումների պատճառով կասեցման ենթարկված տեքստիլ այս արտադրությունում այսօր թերություններ չեն արձանագրվել։

Այսօրվա աշխատանքներին նախորդել էին ստուգայցեր և շուրջ 200 կասեցումներ Գյումրիում։

ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը ողջ երկրում։ Արձանագրվող խախտումներին հետևում է գործունեության ժամանակավոր արգելքը։ Այսօր կասեցված տնտեսավարողների թվում է նաև Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղը, նաև՝ տասնյակ տնտեսավարողներ Երևանում ու մարզերում։ Շուրջ 2 տասնյակ կասեցում իրականացվել է միայն Իջևանում։
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ